Եթե վարչապետը փողի խնդիր ունի, Սփյուռքը պատրաստ է վճարել Ամուլսարի հանքի չշահագործման համար. Սփյուռքի ներկայացուցիչ Արամ Մկրտչյան
Ջերմուկում տեղի ունեցած բաց քննարկմանը ելույթ ունեցավ Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրեց այն տպավորությունները, որն ստացել են վարչապետի հետ հանդիպումների ընթացքում:
«Ինձ մոտ տպավորություն էր, որ ջերմուկցիները պետք է հայրենիքը փրկեն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, ուրեմն հայրենիքը կործանվելու է: Վարչապետն այսօր էլ ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերում «Լիդիանի» ժամանակվոր տնօրենի հետ և «Լիդիանի» ազնիվ խոսքի վրա ասում է, որ հանքը պետք է շահագործվի: Չեմ հասկանում վարչապետի այդ դիրքորոշումը և, միանշանակ, մեր կարծիքը պետք է արտահայտենք, որ հանքը չի կարող շահագործվել, ճանապարհները չենք բացելու և միասնական պետք է լինենք»,- ասաց նա:
Սփյուռքի ներկայացուցիչ Արամ Մկրտչյանը նշեց, որ Սփյուռքը դեմ է Ամուլսարի շահագործմանը և պատրաստ է վճարելու ու այդ խնդիրը փակելու: «Ամուլսարի շահագործման վճարների գումարների խնդիրը համարում եմ լուծված, եթե վարչապետը ունի փողի խնդիր և չի կարողանում լուծել հարցը, ապա կարող է դիմել և մենք այդ հարցը կլուծենք: Ես իմ գրպանում չունեմ այդ խնդիրները, բայց ունեմ այնքան ռեսուրս, որ այդ խնդիրը կարող եմ փակել»,- ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը չի գնա ըմբոստացման ճանապարհով, քանի որ այս պարագայում դա պետության կործանման առաջին ակտը կլինի: Մեզ պարտադրում են ցնցումներ, մեզ ցնցումներ պետք չեն: Սա ինտելեկտուալ Սարդարապատ է, որտեղ կարող է հաղթել միայն ինտելեկտը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի վերաբերյալ: Ջերմուկցի Ահարոն Արսենյանը նշեց, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո