Վարդան Ղալումյանին ասվել է՝ կա´մ հրաժարական ես տալիս Իջևանի քաղաքապետի պաշտոնից, կա´մ գնում ես բանտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իջևանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։
Ղալումյանին, ում նկատմամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել, ուղիղ ասվել է` կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ։
Բանն այն է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանությունը տեսնում է Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին` «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը։ «Վարդան Ղալումյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ իրեն ճնշել կամ պարտադրել հնարավոր չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Իսկապես՝ հրաժարականից մի քանի օր առաջ նախկին քաղաքապետը մտերիմներին ասել է, որ կրկին առաջադրելու է թեկնածությունը, հրաժարական չի տալու։
«Ես չեմ լսել, բայց ինքը դեռ չի մեկնաբանել իր հրաժարականը, գուցե սպասեք»։ Իսկ պարտադրելու, ճնշելու փորձեր եղե՞լ են։ «Մենք՝ ճնշե՞լ, մենք արյունակցական կապեր ունենք, ազգակցականներ ենք, ո՞նց կճնշեինք»։
Քաղաքականության մեջ, այն էլ՝ նոր Հայաստանում, արյունակցական կապեր կա՞ն։ «Կա։ Մեզ մոտ ավելի խիստ, ավելի ընդգծված ու ավելի շատ բաներից վեր է»։ Կարո՞ղ է այդ կապերի արդյունքում, օրինակ, «ջրվի» նրա դեմ մեղադրանքը, կամ աջակցեք, որ նորից քաղաքապետ դառնա։ Ղալումյանը նախ ասաց, որ նախկին քաղաքապետը նման որոշում չունի, ապա խմբագրեց իրեն. «Ես ուզում եմ արյունակցական ու բարեկամական կապերը թողնենք անցյալում, նոր Հայաստանում այդ կապերը քաղաքականության մեջ առաջ շարժվելու հարցում պետք է թողնել»։ Փաստորեն, «թողել» եք ու ասել՝ հեռացիր։ «Ոչինչ չեմ ասել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո