«Բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջել կանանց»․ Փիրս Բրոսնանը ցանկանում է Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել
Իռլանդացի հանրահայտ դերասան Փիրս Բրոսնանը, որը Ջեյմս Բոնդի դերում հանդես է եկել 1994-ից 2005 թվականներին, հայտնել է, որ կցանկանար Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել, գրում է People ամսագիրը։
«Արդեն 40 տարի է՝ ինչ հետևում ենք Ջեյմս Բոնդի տդամարդկանց կերտած կերպարներին, բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջել կանանց։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր կստացվի»,- ասել էր դերասանը։
66-ամյա դերասանի կարծիքով՝ Բոնդի մասին պատմող ֆիլմերի դերակատարները պետք է փոխվեն #MeToo շարժմանը (սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ շարժում) զուգընթաց։
«#MeToo շարժումն արդիական է, կարևոր և անհրաժեշտ մեր հասարակության համար»,- հայտնել է դերասանը։
Նա նաև հայտնել է, որ «մեծ հպարտություն» է զգում Ջեյմս Բոնդի դերում հանդես գալու կապակցությամբ։
«Ջեյս Բոնդը սիրված հերոս է, որի մասին ինձ կհարցնեն մինչև կյանքիս վերջը։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ դերը խաղալը»,- The Hollywood Reporter-ին հայտնել է դերասանը։
Ջեյմս Բոնդի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ գործակալ 007-ի մասին պատմող նոր «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die) ֆիլմը հասանելի կլինի 2020 թվականի ապրիլի 3-ից։
Նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո