Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը (տեսանյութ)
Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը, որից հետ կսկսեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ ցույցեր։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր հանքավայրի շահագործումն արգելելու օրինական հիմքերի բացակայության մասին։ Ի պատասխան, Ջերմուկի բնակիչները, որոնց ուղղակիորեն սպառնում է հանքավայրը, պայմանավորվել են հանդիպում-քննարկման մասին։
Հանքավայրի շահագործման բազմաթիվ ելույթներից հետո բնապահպան Շիրակ Բունիաթյանը առաջարկեց գործողությունների պլան մշակել։ Նրա խոսքերով, քանի որ գործողությունները պետք է խաղաղ, ոչ բռնի բնույթ ունենան, խոսքը կարող է լինել գործադուլների, դասադուլների, ինչպես նաեւ Ամուլսարի ճանապարհը չբացելու մասին։
Միաժամանակ, նա առաջարկեց սպասել կառավարության կոնկրետ որոշմանը, որպեսզի սկսեն պատասխան միջոցառումներ։ Այդ նպատակով առաջարկվեց կառավարությանը 10 օր տալ, մինչեւ սեպտեմբերի 20-ը, որից հետո անցնել պատասխան խաղաղ քայլերի։ Եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը որոշում չկայացվի, Ամուլսարի պաշտպանները կսկսեն խաղաղ բոյկոտի ցույցեր։ Առայժմ հացադուլներ չեն անի։
«Սակայն եթե մեզ մոտ տանկեր ուղարկվեն, մենք դրան պատրաստ ենք։ Ուզում եմ, որ մենք հավատանք հեղափոխությանը, քանի որ մեզ բոլորիս համար մեծ հարված կլինի, եթե հակառակը պարզվի։ Հեղափոխության հետեւանքով իշխանության եկած մարդիկ չեն կարող հակաժողովրդական որոշում կայացնել»,- հայտարարեց Բունիաթյանը՝ հավելելով, սակայն, որ մինչ այժմ իր լսած փաստարկները մտածելու տեղիք են տալիս՝ կարգախոսներն այնպիսին են, ինչպես նախորդ իշխանության օրոք՝ նախապատվությունը տրվում է ոչ թե ժողովրդի որոշմանը, այլ տնտեսական շահերին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո