Հրապարակվել է կառավարությունում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննարկման տեսագրությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկման տեսագրությունը:
Տեսագրությունը հրապարակվել է ՀՀ կառավարության «Ֆութուբ»-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:
Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք տեսնում են կարծիքների որոշակի հակադրություն «Էլարդ» եւ «Լիդիան» ընկերությունների միջեւ: «Էլարդի» հետ կոնֆերանսի ժամանակ արձանագրվեց, որ պարտավորությունների կատռարման հիմնական պատասխանատուն, այնուամենայնիվ, «Լիդիանն է» եւ կառավարությունն ինքը պետք է գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ պատասխանատվությանը»,-ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ կառավարությունն ունի լծակներ հսկելու «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների կատարումը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո