Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին
Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը եւ հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է պարտադիր զինվորական ծառայություն, բայց փոխհատուցում, եթե վնասվի նրա առողջությունը զինծառայության ժամանակ, նախատեսված է ոչ բոլորի համար։ «Հայաստանի Զինված ուժերում, ըստ գործող օրենսդրության, առողջության վնասվելու համար փոխհատուցում կարող են ստանալ այն զինծառայողները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Միեւնույն ժամանակ, փոխհատուցումները չեն տարածվում այն զինծառայողների վրա, ովքեր, զինծառայություն անցնելու ժամանակ, վիրավորվել են կամ վնասել առողջությունը՝ չգտնվելով դիրքերում։ Օրինակ, եթե զինծառայողը ՃՏՊ-ից է վնասվել, նա փոխհատուցում չի ստանում»,- պարզաբանել է Գորգիսյանը։ Նշենք, որ միջոցները նախատեսվում էր հատկացնել Հայաստանի ՊՆ հատուկ ֆոնդից, բայց այդ միջոցները, համաձայն գործող օրենսդրության, նորից հատկացվում են միայն այն զինծառայողներին, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Կարճ քննարկումներից հետո պատգամավորները մերժեցին ընդդիմադիր պատգամավորի առաջարկը։ Հիշեցնենք, որ այդ օրինագիծն ավելի վաղ ստացել էր խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո