Ռոման Բաբայանը՝ Մոսկվայի Դումայի պատգամավոր
Մոսկվայում ամփոփում են Դումայի երեկ՝ մեծամասնական համակարգով անցկացված ընտրությունների արդյունքները։ Պատգմավորական 45 մանդատի համար պայքար է մղել 225 թեկնածու։
Ընտրություների գլխավոր առանձնահատկությունը եղել է երկրի խոշորագույն՝ «Եդիանայա Ռոսիա» կուսակցությունից թեկնածուների բացակայությունը։ Կուսակցության անդամներն այս անգամ ինքնաառաջադրվել են։ Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը։ Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը եղել է էլեկտրոնային քվեարկության ներդրման փորձը։ Էլեկտրոնային եղանակով են քվեարկել 3 ընտրատարածքներում։ 2 անգամ գրանցվել է տեխնիկական խոտան, սակայն կա նաև դրական արդյունք՝ մասնակցության բարձր ցուցանիշ։
Այսպիսով՝ քվեաթերթիկների 99․47 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ ինքնաառաջադրվածները դումայում կզբաղեցնեն 26 տեղ։ Կոմունիստական կուսակցությանը բաժին կհասնի 14, «Յաբլոկո» կուսակցությանը և «Արդար Ռուսաստանին»՝ 3-ական պատգամավորական մանդատ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 21,69 տոկոս։
Բացի այդ, պատգամավորական մանդատ կստանան լրագրող թեկնածուներ Ռոման Բաբայանն ու Մարիա Կիսելյովան, հայտնում է RIA Novosti-ն։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո