«Ապրում եմ հրեական կանոններով՝ հետևելով հայկական ավանդույթներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատասխանել է հետևորդների հարցերին
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ հրեական արմատներով Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, իր ինստագրամյան էջի «սթորիզ» բաժնում պատասխանել է հետևորդների հարցերին:
Հետևորդներից մեկը հետաքրքրվել է նրանից՝ արդյոք հարգում է հրեական ավանդույթները, թե ապրում է «հայկական կանոններով»:
Պատասխանելով հարցին՝ Ժաննա Լևինան նշել է, որ «ապրում է հրեական կանոններով՝ հետևելով հայկական ավանդույթներին»:
Ավելի վաղ հայտնի շոումենի կինն իր ինստագրամյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում ցույց էր տվել Գարիկի մայրիկից ստացած նվերը՝ իր պատկերով նկար՝ արված նրա իսկ ձեռքերով:
«Այն ամբողջովին ձեռքի աշխատանք է, որի ստեղծման համար մեկ տարի է պահանջվել: Դիմանկարը պատրաստված է Գարիկի մոր ոսկե ձեռքերով: Սա Ժասմին Սուրենովնայի անակնկալն էր, որն ինձ ստիպեց արտասվել»,- ասել է նա:
Ժաննա Լևինան հավելել է, որ չի կարող ասել՝ իր ապագա հարսի բախտը կբերի սկեսրոջ հարցում, թե ոչ, բայց այն, որ իր բախտը բերել է, կասկած չկա:


















































Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
«Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
«Բոլոր հայերը եղբայրներ են»․ Ժաննա Լեւինան խորհրդով օգնել է հետեւորդին
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո