«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի ընտրություններին. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի ընտրություններին,մենք չենք լինելու էդ թատրոնի հերթական դերասանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, կուսակցության հիմնադիր համագումարին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Շատ մեծամիտ կհնչի, բայց ես էս մի տարվա ընթացքում մի քանի կանխատեսում եմ արել, օրինակ, պարզվել է, որ սա դեբիլների ապստամբություն էր եւ հիմա շատ քչերն այդ հարցում ինձ հետ կվիճեն: Ես նաեւ կանխատեսել էի, որ վերջին իրադարձությունները ամենաարդար բանն էն, որ տեղի են ունեցել Հայաստանում առնվազն վերջին 30 տարվա ընթացքում եւ հիմա շատ քչերն են դրա հետ վիճում, որ ինչին արժանացել ենք, դա էլ ստացել ենք եւ հիմա ես ուզում եմ եւս մեկ կանխատեսում անել, երեւի իմ կյանքի ամենակարեւոր կանխատեսումը` հաջորդ հեղափոխությունը սկսելու է Հայաստանից, կամ հայկական պետություններից եւ մարդկությունը, մարդկանց հոգին փրկվելու է մի պրոցեսի արդյունքում, որը սկսվելու է Հայաստանից: Էդ առումով մենք պետք է շնորհակալ լինենք էն մարդկանց, ում թվում է`իրենք հեղափոխությունն արեցին, քանի որ առանց իրենց էս իրավիճակը չէր ստեղծվի, իսկ ստեղծված իրավիճակը ես շատ բարենպաստ եմ համարում: «Ադեկվադ» կուսակցությունը ստեղծվում է, քանի որ քաղաքական առումով մեզ պետք է լինելու էդ ինստրումենտը, որով մենք կհամագործակցենք մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ: Ես բազմիցս մեր հարցազրույցներում նշել եմ, որ էս կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի ընտրություններին, մենք չենք լինելու էդ թատրոնի հերթական դերասանը: Էս պահին մենք ժողովրդին դիմում ենք, ասում ենք` ժողովուրդ ջան, եկեք էս թատրոնից դուրս գանք, էդ էմոցիաները ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց նա:
Կուսակցության հիմնադիր համագումարի օրակարգում ընդգրկված 7 հարցերը միաձայն ընդունվեցին: Արթուր Դանիելյանը ընտրվեց կուսակցության ղեկավար:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո