Ոստիկանության վերին օղակներում դժգոհ են Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից
«Փաստ» թերթը գրում է.
«Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի ունեցավ նախօրեին, մեղմ ասած, ամենասովորական տեղեկություններից չէր: Այն բավականին բոռն արձագանք ստացավ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռերին» ակտիվացնելով՝ Փաշինյանը մի կողմից նպատակ ունի իր իշխանությանը սպառնացող քաղաքական խմբերի դեմ նոր դիմակայության օջախ ստեղծել, մյուս կողմից՝ «ծռերը» մի յուրատեսակ «քաղաքական մուրճի» դեր են կատարելու նաեւ ներիշխանական լարվածության օջախները կոշտ հակազդեցությամբ հանդարտեցնելու առումով:
Թերթը տեղեկացել է նաեւ, որ հանդիպումը բավականին բուռն արձագանք է ստացել նաեւ պետական կառույցներում։
Մասնավորապես, թերթի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության վերին օղակի ներկայացուցիչները դժգոհ են, որ վարչապետը բարձր մակարդակով ընդունել է Երեւանում ահաբեկչություն կատարած խմբի ղեկավարությանը, խումբ, որը երեք ոստիկանի մահվան պատճառ է դարձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո