«Ավելի լավ է ջրափոսում մեռած ու ընկած մնամ, քան Բրյուսելին խնդրեմ նորից հետաձգել Brexit-ը». Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ոչ մի պարագայում Եվրամիությանը չի դիմի Brexit-ի գործընթացի հետաձգման հարցով: Այս մասին վարչապետը հայտնել է Ուեյքֆիլդ քաղաքում ոստիկանության աշխատակիցների առջև ելույթի ժամանակ, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Ես կարծում եմ՝ անհարկի ձգձգումների կարիք չկա, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր երկիրը ԵՄ-ից դուրս գա հոկտեմբերի 31-ին: Ցավոք, երեկ խորհրդարանը քվեարկեց, ըստ էության, մեզ բանակցելու հնարավորությունից զրկելու և ԵՄ-ի հետ համաձայնության հասնելու կառավարության խնդիրն էապես բարդացնելու օգտին»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ըստ նրա՝ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, չնայած որ սա այն չէ, ինչ ինքը կցանկանար:
Ելույթի ընթացքում Ջոնսոնը նաև հայտնել է, որ ավելի լավ է «ջրափոսում մեռած ու ընկած մնա», քան Բրյուսելին խնդրի նորից հետաձգել Brexit-ը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել էր Ջոնսոնի՝ արտահերթ ընտրությունները հոկտեմբերի 15-ին անցկացնելու առաջարկը:
Նույն ելույթի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև խոսել էր եղբոր անակնկալ հրաժարականի մասին և հայտնել, որ Brexit-ն իր ընտանիքում «պառակտումներ» է մտցրել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո