Մրցանակ՝ ամենից երկար լռողներին
«Հրապարակ»-ը գրում է․
Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալներից, լսում է անգամ թշնամիների խորհուրդները, հետեւություններ անում իր գլխին եկածից եւ հայտնի կենդանու համառությամբ իր սխալն առաջ չի քշում։ Մեկ անգամ կարելի է խոսքի վրիպում թույլ տալ, երկու անգամ, բայց երրորդ անգամ թույլ տրված կիքսը՝ հատկապես բարձր դիրք զբաղեցնող անձի կողմից, խոսում է խելքի ու մտածելու ունակության բացակայության մասին։
Իսկ այսօրվա պաշտոնյաների դեպքում բերանը բացեց՝ լեզվի սայթաքումը պատրաստ է։ Սրան գումարվում են նաեւ նրանց տեղակալների, օգնական-խորհրդականների, էլ չենք ասում՝ խոսնակների ցինիզմն ու կիքսերը, որոնք այնքան շատ են, որ դրանց մեծ մասին անգամ չենք հասցնում անդրադառնալ։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք անմեղսունակների, անպատասխանատուների, մի քանի քայլ առաջ մտածելու անընդունակ պաշտոնյաների հետ, եւ հույս էլ չկա, որ նրանք կկրթվեն ու կխելոքանան։ Ուստի հիմա որոշել ենք սեւեռվել ոչ թե կիքսեր թույլ տվող, ամեն օր մի հիմար բան բերանից բաց թողնող իշխանավորների, այլ նրանց վրա, ովքեր խոհեմաբար լռում են։ Խելքի ու պրոֆեսիոնալիզմի գրավականը դարձել է լռելը։
Ու չենք կարող չարձանագրել, որ խոհեմաբար լռողների թվում է վերջերս հայտնվել Էդուարդ Աղաջանյանը, ով ասպարեզում չի հայտնվում, որ ծաղրի ու քննադատության առարկա չդառնա։ Համեմատաբար խոհեմ ու լռակյաց է դարձել Արայիկ Հարությունյանը, ով առաջին փուլի շատախոսությունը փոխարինել է հազվադեպ հարցազրույցներով։ Խոսքի արժեքը կարծես թե գիտեն նաեւ 2 փոխվարչապետերը՝ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։ Այս իշխանությունների շատախոսության ու անգործության ֆոնին, ցավոք, լռելը դարձել է դրվատելի ունակություն, եւ արժե մրցանակ սահմանել ամենից երկար լռած պաշտոնյայի համար։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո