Գիտնականները լոխնեսյան հրեշի գոյության ապացույցներ չեն գտել
Օթագոյի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, որի ժամանակ նրանք փորձել են պարզել՝ գոյություն ունի՞ արդյոք հանրահայտ լոխնեսյան հրեշը։ Ինչպես ասել է հետազոտության հեղինակ, գենետիկ Նիլ Հեմելը, լճում ապրող կենդանու հետքեր մասնագետները չեն գտել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով 1NewsNow-ին։
Գենետիկը հետազոտությունն սկսել է անցած տարի՝ մտադրվելով ուսումնասիրել ԴՆԹ բոլոր նմուշները, որոնք կգտնվեն Լոխ Նես լճի ջրերում, եւ կազմել ջրամբարի կենսաբազմազանության քարտեզը։ Նրա խոսքով՝ հետազոտությունն սկսելու պահին գիտնականների թիմն ուներ 4 հազար տեսություն, որոնք իբր ապացուցում են, որ լճում մինչեւ հիմա ապրում է նախապատմական էակ։ Հետազոտության ընթացքում գիտնականները հերքել են բոլորը, բացի մեկից։
Ինչպես պարզաբանել է Հեմելը, գիտնականները վերցրել են ջրի ավելի քան 250 նմուշ լճի տարբեր կետերից։ Լճի բոլոր բնակիչները ջրում թողնում են իրենց ԴՆԹ-ի մասեր մաշկի, թեփուկների, կղանքի կամ մեզի ձեւով։ Գենետիկներն ուսումնասիրել են ջրի նմուշներից վերցված այդ նյութերը եւ արդյունքում ստացել 500 մլն գեների հաջորդականություններ։ Դրանք բոլորը վերլուծվել են եւ ստուգվել գոյություն ունեցող տվյալների շտեմարաններով, որպեսզի ճշգրիտ պազվի, թե կենդանիների եւ բույսերի ինչ տեսակներ են ապրում Լոխ Նես լճում։ Աշխատանքի արդյունքները գիտնականներին թույլ տվեցին եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ մարդիկ հրեշի տեղ են ընդունել վիթխարի օձաձկանը։ Գիտնականների հավաքած տվյալները չեն վկայում ձկան չափերի մասին, բայց Հեմելը կարծում է, որ օձաձկները Լոխ Նեսում կարող են հասնել մինչեւ 1,8 մետր երկարության։
Լոխնեսյան հրեշը (Նեսսի) էակ է, որը, համաձայն շոտլանդական լեգենդի, ապրում է Լոխ Նես լճում։ Առաջին գրավոր վկայությունը լճի առեղծվածային բնակչի մասին վերաբերում է VI դարին։ Վավերագրորեն հաստատված առաջին տեղեկություններն այդ էակների մասին վերաբերում են գեներալ Ուեյդի հին ռազմական ճանապարհի կառուցման ժամանակներին լճի հարավային ափին (XVIII դար)։ Հրեշի գոյության տեսության կողմնակիցների մեծ մասն այն համարում են մնացուկային պլեզիոզավր, բայց դիտարկումների ամբողջ ընթացքում չի հաջողվել գտնել կենդանու գոնե մեկ մարմին կամ նյութական վկայություն դրա գոյության մասին։ Հայտնվել են նաեւ վարկածներ կրիպտիդների մասին, որոնք գիտությանն անծանոթ կենդանիներ են (հսկայական ձուկ, երկարավիզ փոկ, հսկայական կակղամորթ), բայց այդ տեսություններից ոչ մեկը գիտական հաստատում չի ստացել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո