Արտահանձնում տեղի չի ունենա․ Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է:
«Արտահանձնման գործընթացի իրակացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն, գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում», – ասել էր Արթուր Դավթյանը, չբացառելով, որ ռուսական կողմը ապաստան կտա Միհրան Պողոսյանին, և արտահանձնումը կչեղարկվի:
Ըստ էության հենց այդպես էլ արվել է։
Միաժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն Միհրան Պողոսյանի ընտանիքը եւս տեղափոխվել է ՌԴ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո