Նո՞ր հարաբերություններ. Մոնիկա Բելուչին՝ զգացմունքային ֆոտոշարքում (ֆոտո)
Իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին, որը 54 տարեկանում եւս շարունակում է սեքս խորհրդանիշ մնալ, նկարահանվել է ազդեցիկ ֆոտոշարքում, որն անց է կացվել լողավազանում։ Երկրպագուները շարունակում են հիանալ նրա արտաքինով։ Օրերս ֆրանսիական «Madame Figaro»-ն աստղի երկրպագուներին ներկայացրել է նոր հարցազրույցն ու ֆոտոշարքից մի քանի լուսանկար հրապարակել։

Դերասանուհին անկեղծ, ամառային հագուստ է կրել։ Նա ներկայացել է տարբեր լողազգետներով, որոնք ցուցադրել են հրաշալի կազմվածքը։ Սլացիկ ազդրեր, փարթամ կուրծք, բարակ գոտկատեղ. դժվար է հավատալ, որ այս շքեղ կինը 54 տարեկան է։ Լուսանկարներից մի քանիսն արված է լողավազանում, ուր նա զգեստ է կրել։

Հեղինակները շփվել են նաեւ դերասանուհու հետ եւ նրան մի քանի անկեղծ հարց ուղղել։ Դրանցից մեկը վերաբերում էր նրա հարաբերություններին ու վերջերս նկարիչ Նիկոլայ Լեֆեւրից բաժանվելուն, որն, ի դեպ, Բելուչիից երիտասարդ էր 18 տարով։ Դերասանուհին մանրամասներ չի ներկայացրել, սակայն ակնարկել է, որ երեկոները միայնակ չի անցկացնում։ «Ես ասել եմ, որ ամեն ինչ ավարտված է, բայց ես չեմ ասել, որ միայնակ եմ»,- ընդգծել է Բելուչին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար