Միջազգային մամուլը ծաղրանկարներով անդրադարձել է Թուրքիայի հանրաքվեին (Լուսանկարներ)
Միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով ծաղրանկարներ են հրապարակել: Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` հաղորդմամբ բոլոր ծաղրանկարների գլխավոր «հերոսի» դերում պատկերվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գրում է «Ermenihaber.am»-ը:
Բրիտանական հայտնի «Independent» թերթի ծաղրանկարում Թուրքիայի դրոշի վրա կիսալուսնի տեսքով պատկերված է Էրդողանը, ով պատրաստվում է կուլ տալ քվեատուփը:
«The Guardian»-ը Էրդողանին պատկերել է աշխարհում տիրող խառնաշփոթի ֆոնին:
Նկարի ձախ անկյունում գրված է «Ավերման կրկեսը պարգևատրում է ամենաուժեղ տղամարդուն»: Իսկ Էրդողանը պատկերված է ծանրորդի տեսքով և կանգնած է բանտարկված լրագրողների վրա: Թուրքիայի նախագահի մի ձեռքին պատկերվել է կախաղանի եղանակով մահապատժ իրականացնելու համար նախատեսված պարանը, մյուսին` ծանրաձող է, որի ծայրերին գրված է «այո»:
Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում հրապարակվող «The Week»-ն էլ հանրաքվեն նմանեցրել է կատվի ու մկան խաղին, որտեղ կատուն Էրդողանն է, մկներն` ընտրողները: Ծաղրանկարի վրա գրված է. «Քո խնդիրն այն է, որ աշխարհը քեզ ատում է: Քեզ ուժեղ առաջնորդ է պետք»:
«The Times»-ն էլ Էրդողանին սուլթանի տեսքով է պատկերել` ծաղրանկարի վրա ավելացնելով հետևյալ գրությունը, «Թուրքիայի ժողովրդավարության համար նշանակալի օր է: Այդ պատճառով սրա հակառակն ասելը օրենքից դուրս եմ հայտարարում»:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են