Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է Հայաստան
Հայաստան

Օպերատիվ տվյալներ ունենք, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, այո, ոստիկանության աշխատակից էլ է մասնակից. փոխոստիկանապետ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշեց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռևս այդ տվյալները չեն կարող հնչեցնել:

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,-ասաց նա:

Վարդան Մովսիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար. «Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»:

Հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, դեռ ուսումնասիրություն է իրականացվում:

Փոխոստիկանապետը հաստատեց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, և այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն: «Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց նա և նշեց, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:

ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ. «Իրավիճակն, իհարկե, կայուն են, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել»:

Դիտարկմանը՝ կարծիք կա, որ Իջևանում ոստիկանների նկատմամբ կիրառված ուժը ոստիկանության թուլության նշան է, փոխոստիկանապետն ասաց՝ չի կարծում, որ այդ իրավիճակը ոստիկանության թուլության արդյունք է. ոստիկանությունն իր գործողություններն իրականացնում է օրենքի սահմաններում:

Վարդան Մովսիսյանը հերքեց բնակիչների պնդումները, որ «կարմիր բերետավորներ» ուժ են կիրառել նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ բնակիչներն ընդամենը աշխատանք են ուզում, նա նշեց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ:

«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,-ասաց նա: