Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ

Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց Երևան

«Ռուսաստանը վստահում է Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին, չի վստահում վարչապետ Փաշինյանին». քաղաքագիտության դոկտոր Ա. Կոնաչալով

Republica.am կայքը ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակի մասին խոսել է Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտության դպրոցի հրավիրյալ դասախոս, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կոնաչալովի հետ։

(Republica.am). Պարոն Կոնաչալով, ինչպես գիտենք թավշյա հեղափոխությունից հետո՝ սկսվեցին խոսակցություններ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլևս այն չեն լինի, քանի որ ռուսական քաղաքական իստեբլիշմենտում (վերնախավում) կա լուրջ կասկած Ապրիլյան հեղափոխության «գույների» վերաբերյալ։ Այնուհետ՝ երկրորդ նախագահ Քոչարյանի կալանավորումը ևս արժանացավ ՌԴ կողմից բացասական ռեակցիայի։ Հիմա, կարծես, հարաբերությունների դինամիկան դրական է։
Արդյո՞ք ճիշտ են այս արձանագրումները և ի՞նչ հանգրվանի են հասել հայ-ռուսական հարաբերությունները։
(Ա. Կոնաչալով). Նախ՝ այսպես կոչված, հեղափոխության արտաքին քաղաքական աջակցության վերաբերյալ կասկածները Ռուսաստանյան իստեբլիշմենտում դեռևս պահպանվում են։ Դեռևս չեմ հանդիպել մի գործընկերոջ, ով կունենար 100 տոկոսանոց վստահություն հայկական իշխանափոխության` զուտ ներքին ռեսուներով իրագործված լինելու վերաբերյալ։ Այլ հարց է, որ վարչապետ Փաշինյանը սիրում է հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել անգույն հեղափոխություն: Բայց կարծում եմ, որ դա ասվում է ներքին լսարանի համար, քանի որ, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում Փաշինյանի ընդդիմախոսների, և ոչ միայն ընդդիմախոսների, այլև աջակիցների շրջանակներում համառ խոսակցություններ կան, որ իշխանափոխությունը ունեցել է արտաքին քաղաքական ներազդեցության վերաբերյալ։
Այս ամենի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հանապատասխան ինստիտուտները ունեն վերլուծությունների իրականացման իրենց ալգորիթմը, որը և դրվում է պատասխանատու պաշտոնյաների սեղանին։
Ցանկանում եմ նաև նշել, որ արտաքին քաղաքական ազդեցությունը չպետք է ընկալել պրիմիտիվ կերպով. Արտաքին քաղաքական ազդեցություն է նաև այն, երբ, այսպես կոչված, արևմտամետ, արևմտյան ԲՈՒՀ-երում brain-washed («ուղեղը լվացված») երիտասարդությունը սկսում է լուրջ քաղաքական պոստեր զբաղեցնել։ Այնպես որ՝ արտաքին ազդեցությունը՝ բազմադեմ տեսք ունի։
Անդրադառնալով համագործակցության դրական դինամիկային՝ կասեմ, որ դրանք ևս դեկլարատիվ հայտարարություններ են։ Իրականում, ոչ մի դրական դինամիկա չկա։
Տեղեկացնեմ, որ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի իշխանության առաջին տարիներին ևս արձանագրվում էր ՌԴ-Վրաստան համագործակցության խորացման միտումներ... Արևմտյան կերտվածքի հետխորհրդային տարածքի գործիչների հետ ՌԴ-ն պահում է չեզոք հարաբերություններ՝ մշտադիտարկման ենթարկելով նրանց գործողությունները։ Կարճ ասած՝ Մոսկվան խոսքերին չի հավատում։
(Republica.am). Իսկ Հայաստանում, օրվա դրությամբ, կա՞ն քաղաքական ուժեր, որոնց ՌԴ-ն ընկալում է իբրև «բարեկամ»:
(Ա. Կոնաչալով). Միանշանակ, կան։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում հետ նախագահ Պուտինը ունի առանձնահատուկ հարաբերություններ։ Որպես կազմակերպված քաղաքական ուժ՝ կընդգծեի նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որի ղեկավարը վայելում է Ռուաստանյան որոշ ազդեցիկ շրջանակներում բավարար վստահություն։ Ի դեպ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Մոսկվայի համար ՀՀ-ում բավական ձեռնտու այլընտրանք կարող է դառնալ, մանավանդ, որ այն խորհրդարանական ուժ է և ունի ֆինանսական լուրջ պոտենցիալ։ Կան նաև որոշ ոչ այնքան ազդեցիկ խմբեր, որոնց ևս կդասեի Ռուսաստանի բարեկամների շարքին, բայց նրանք, որքան հասկանում եմ, դեռևս չունեն բավարար քաղաքական կշիռ։
Զրույցը վարեց՝ քաղաքական գիտությունների թեկնածու Արման Իսրայելյանը

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում