Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին
Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։
«Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։
Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ երեկ՝ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։
Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։
Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով