«Նոր» Հայաստանի իշխանությունները հասցրին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ
Երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցին հայտարարում է, թե այն այդ հանձնաժողովին պատիվ չի բերում, պարզ է, որ դրանից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը ոչ միայն ավելի կընկնի, այլ Եվրոպան՝ իր բոլոր կառույցներով արդեն բոլորովին այլ մոտեցում կցուցաբերի մեր երկրին:
Իշխանությունից հետո «Նոր» Հայաստանի ղեկավարները հասցրին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ուղիղ հարվածի տակ դնելով հայաստանի անվտանգությունը, հաջողացնելով միջազգային հանրության աչքի առաջ վարկաբեկել նաեւ ՀԱՊԿ-ը:
Հակառակ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության, նա որոշեց Արցախի մասին հայտարարություններ անել գտնվելով Իրանում, դրանով, մեղմ ասած, վշտացնելով Իրանի իշխանություններին, որից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ նրանց դիրքորոշումը, կարելի է ենթադրել, կկրի որոշակի փոփոխություններ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ որեւէ իշխանության ժամանակ ԱՄՆ-ին այսպես խիստ չեն քննադատել: Պարզ է, որ նրբազգաց ամերիկյան իշխանությունները չեն ոգեւորվել այս հայտարարությունից:
Վատթարացնել ՀՀ հարաբերությունները բոլոր երկրների հետ: Կարծես այս է գործող իշխանությունների նպատակը: Մնում է հայտարարեն, որ ճանաչում են Թայվանի անկախությունը, իսկ Փենջաբը՝ Պակիստանի անբաժանելի մաս: Դրանից հետո արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով