Սեւանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում, լողալ չի կարելի, եւ դա անհերքելի փաստ է. Գաբրիելյան
Սեւանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում, լողալ չի կարելի, եւ դա անհերքելի փաստ է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 17–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։
«Ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը, չի կարող ասել, որ ջրիմուռների կուտակման վայրում անվնաս է լողալ, կամ առավել եւս խմել այդ ջուրը։ Բայց ես չեմ ասել, որ ամբողջ լճում չի կարելի լողալ, քանի որ այդ ջրիմուռների ծաղկումը, այդ թույնը տարածված է ողջ լճում։ Ես ինքս լողացել եմ Սեւանի այն հատվածում, որտեղ չկան ջրիմուռներ, ինչպես տեսնում եք, ինձ ոչինչ չի եղել»,– ասաց նա։
Ըստ Գաբրիելյանի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խնդրին անծանոթ մարդիկ ծայրահեղությունների մեջ են ընկնում եւ ասում են, որ չի կարելի ընդհանրապես լողալ, Սեւանը մահացել է. «Ծայրահեղ կարծիքներ են հնչում չիմացության պատճառով, նույնիսկ ասում են լիքը ինքնամաքրվում է, մեկ ուրիշն ասում է, Սեւանը մահանում է։ Ինչի՞ վրա են հիմնվում, ես չգիտեմ։ Պետք է հասկանալ, որ կան մասնագետներ, մասնագիտացված կազմակերպություններ, որոնք պատասխանատու են դրա համար։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի»։
Հարցին, իսկ պետք է արդյոք լսել «Սեւան» ազգային պարկի տնօրենի կարծիքը լճի վիճակի վերաբերյալ, Գաբրիելյանն ասաց, որ առաջին հերթին,ազգային պարկի տնօրենից պետք է հացրնել արդոք այդ ուղղությամբ ուսումնասիրություններ արվել են. «Իրենք օգտագործում են մեր ուսումնասիրությունների արդյունքները, իրենք չունեն մասնագետ, որը որոշում է քանի բջիջ է մեկ միլիմետր ջրում ջրիմուռների ծաղկման ժամանակ։ Էլի թող հարցնեն, իրենց անունից ցույց տան, համաձայն ենք»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով