Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում. Ավինյանը՝ ԱՄՆ-ում
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գնտվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային եւ ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:
Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը եւ երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր եւ կայուն պետությունն է։
Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային եւ աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության եւ գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարեւոր բաղադրիչը: Ավելին, յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար եւ, միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:
Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:
Իր ելույթում փոխվարչապետը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի եւ զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին եւ հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն եւ արդյունավետություն ապահովելու հանձնառությանը: Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը եւ ապագա ծրագրերին: Խոսք է գնացել նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության եւ դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարեւոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների եւ փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ եւ դրա նպատակով տարբեր գործիքների եւ ծրագրերի ստեղծումը: Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաեւ ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման եւ «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։
Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով