Սոչիում նկարահանել են Սև ծովի վրա բարձրացող հսկայական ջրային պտտահողմը (տեսանյութ)
Սոչիում հուլիսի 16-ին հսկայական պտտահողմ է բարձրացել Սև ծովի մեկերեսին: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ջրային մրրկասյունը պատկերող տեսանյութն ականատեսները հրապարակել են Instagram-ում:
Բնական երևույթը նկատել են Սոչի քաղաքի Խոստ թաղամասից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրից և օդից կազմավորված սյունը կախվել ծովի գլխավերևում: Որոշ ժամանակ անց այն տարրալուծվում է:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր քաղաքի մի քանի փողոցների հեղեղվելու մասին: Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ անձրևները քաղաքում շարունակվելու են մինչև օրվա վերջ, քամու արագությունը կհասնի 20-22 մետր/վայրկյանի:
View this post on InstagramСтрашно красивый водяной смерч в районе Хосты запечатлели очевидцы 16 июля


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով