Ֆրանսիացի նախարարը հրաժարական է տվել ծովախեցգետիններով ու թանկարժեք գինով ճաշկերույթներ կազմակերպելու մասին լուրերի ֆոնին
Ֆրանսիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին հրաժարական է տվել բյուջեի հաշվին իր շքեղ ընթրիքների մասին հրապարակումից հետո: Հրաժարականի մասին գործիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նախարարի խոսքով՝ Mediapart պարբերականը, որը հոդված է հրապարակել իր մասին, հարձակումներ է գործում իր նկատմամբ անցյալ շաբաթվանից՝ «գողացված լուսանկարների» և «ասեկոսեների» հիման վրա: Դե Ռյուժին նշել է, որ զրպարտության մասին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ պարբերականի:
Անցյալ շաբաթ վերոնշյալ լրատվամիջոցը գրել էր, որ դե Ռյուժին 2017-2018 շուրջ 10 շքեղ ճաշկերույթ է կազմակերպել ընկերների համար պետական միջոցների հաշվին: Այն ժամանակ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Միջոցառումներին սովորաբար 10-30 մարդ էր ներկա լինում: Նրանց ծովախեցգետին և գինի էին մատուցում խորհրդարանական մառանից, որոնց մեկ շշի արժեքը կազմում է մոտ 500 եվրո:
Աղբյուրը հայտնել էր նաև, որ նախարարը 60 000 եվրո է ծախսել բնակարանի վերանորոգման համար:
Ինքը գործիչը, մեկնաբանելով հրապարակումները, պնդում էր, որ իր կազմակերպած ճաշկերույթներն ախատանքային բնույթ են կրել:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով