Մերկելը կրկին նստած է լսել օրհներգը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն երեքշաբթի նստած են լսել իրենց երկրների օրհներգերը Բեռլինում բանակցություններից առաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերմանական n-tv հեռուստաալիքին։
Պաշտոնական միջոցառման ընթացակարգի փոփոխություն տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Անցած շաբաթ Բեռլինում Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն են նստած լսել ազգային օրհներգերը։ Այն ժամանակ Bild պարբերականը տեղեկացրել էր, որ ընթացակարգը փոխվել է Մերկելի ցանկությամբ։
Առաջին անգամ Մերկելի ուժեղ ցնցումը տեղի ունեցավ Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ կանցլերն իր հիվանդագին վիճակը բացատրել էր ջրազրկմամբ եւ նշել, որ ջուր խմելուց հետո նա շատ ավելի լավ է զգացել։ Դրանից հետո նման նոպա նա ունեցել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի մոտ ընդունելության ժամանակ։
Երեք շաբաթում երրորդ անգամ նրա մոտ դող սկսվել է անցած շաբաթ, Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ։ Դողը տեւել է մոտ մեկ րոպե, բայց նախորդի նման ուժեղ չի եղել։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով