Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը:
Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների եւ Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են եւ միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան: Դավիթ Փափազյանի եւ Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում:
Նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան միաբանության հայրերի հետ` նաեւ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասացին նախագահականից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ