Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համար. Տաթեւիկ Ռեւազյան
Շատ կարեւոր է նոր ավիաընկերություններ Հայաստան բերելը. երբ ես աշխատանքի անցա, խոստացա, որ Հայաստանը կճանաչվի ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Ես շատ հպարտ եմ, որ չկա աշխարհում քաղավիացիայի պետ, որը չիմանա Հայաստանի մասին: Ես համարյա բոլորի հետ շփվել եմ ու դա կոնկրետ արդյունքների բերել է: Օրինակ, «Կապա» ընկերությունը, որ վերլուծություններով է զբաղվում ավիացիայի ոլորտում, ինքը հետազոտել է մեր շուկան, ապացուցել է, որ մենք շուկա ունենք, հնարավորություններ ունենք նոր ընկերություններ բերելու, եւ այդ վերլուծությունն ուղարկել է որոշում կայացնողներին»,-ասաց նա:
Տաթեւիկ ռեւազյանը կարեւորեց փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այս տարի գրանցել են երկու փոքր օդանավ. «Նաեւ մտադիր ենք օրենքը փոխել, որովհետեւ այսօր գրեթե անհնար է գնացել գերթեթեւ օդանավերը Հայաստանում:
Շատ կարեւոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ: Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, եւ օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ:
Մենք առաջարկում ենք օդի փողը հանել, նոր ուղղությունների համար, որովհետեւ երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքն ընդունենք, միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը:
Օրինակ, «RyanAir»-ը պատվիրել է 226 հատ «Մաքս» օդանավ, եւ եթե ուշացում լինի, հնարավոր է՝ իրենք էլ ավելի ուշ մուտք գործեն մեր շուկա»,-ընդգծեց Տաթեւիկ Ռեւազյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով