Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Խաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս

Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը կվերսկսի առեւտրային երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, եթե վարչապետ դառնա

Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախագահի եւ վարչապետի ընտրարշավում ֆավորիտ համարվող Բորիս Ջոնսոնը ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու հարցում՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այս մասին, հղում կատարելով Ջոնսոնի՝ անունը չնշած օգնականին, տեղեկացնում է The Times թերթը։

Թեկնածուի շրջապատում համոզված են, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Մեծ Բրիտանիային ցուցադրել համաշխարհային շուկայի գործընկերներին, որ երկիրը լուրջ մտադրություններ ունի եւ կարող է նոր պայմանագրեր կնքել։ «Խնդրի լուծումը ԱՄՆ-ն է,- Ջոնսոնի թիմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է պարբերականը։- Եթե մենք պայմանավորվենք Ամերիկայի հետ առեւտրային գործարքի մասին, ապա կկարողանանք շատ արագ կնքել նաեւ այլ պայմանագրեր շուկայում։ Դա մյուսներին ցույց կտա, որ մենք լուրջ ենք տրամադրված»։


Նշվում է, որ որպես Միացյալ Նահանգներ Ջոնսոնի պաշտոնական այցելության ժամկետ դիտարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի բացումը, որը նախատեսված է սեպտեմբերի 17-ին, բայց, ըստ «Թայմսի», դա կարող է նաեւ ավելի շուտ տեղի ունենալ։ Ինչպես սպասվում է, ընտրարշավի ֆավորիտը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքել «սահմանափակ համաձայնագիր որոշակի ոլորտի ապրանքների առեւտրի մասին մինչեւ հոկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ նշել լիածավալ առեւտրային համաձայնագրի սահմանները»։

«Կասկած չկա, որ երբ մինչեւ հոկտեմբերի 31-ը մենք դուրս գանք (ԵՄ-ից), պետք է հասած լինենք որոշակի համաձայնության ԱՄՆ-ի հետ»,- ամփոփել է Ջոնսոնի օգնականներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 10-ին The Independent թերթը տեղեկացրել էր, որ բրիտանա-ամերիկյան բանակցությունների ռաունդը Brexit-ից հետո առեւտրի մասին չեղարկվել էր հուլիսի 9-ին՝ Լոնդոնի եւ Վաշինգտոնի հարաբերությունների լարման ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի արտահայտությունների արտահոսքի հետ։ Դա տեղի է ունեցել անգամ չնայած այն բանին, որ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նախապես հասկացրել էր, որ Դերոքը չի մասնակցի բանակցություններին։

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից հեռանա 2019-ի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երեք անգամ մերժել է Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որին վարչապետ Թերեզա Մեյը հասել էր եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնել է Brexit-ը տեղափոխել ապրիլ-մայիս, հետո՝ հոկտեմբերի 31։

Մայիսի 24-ին Մեյը սկզբում Պահպանողական կուսակցության նախագահի, հետո վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց։ Ընտրարշավի հաղթողի անունը կհայտարարվի հուլիսի 23-ին։ Հանթից բացի դրան մասնակցում է արտաքին գործերի նախկին ղեկավար, եվրաթերահավատ Բորիս Ջոնսոնը, որը համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդը։