Նիժնի Նովգորոդում բնակվող հայուհուն հաջողվել է դեղձենի աճեցնել հայրենիքից բերված կորիզներից (տեսանյութ)
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում իր համար անսովոր եղանակային պայմաններում աճող դեղձենին առաջին անգամ պտուղ է տվել: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բնակչուհիներից մեկը տարիներ առաջ ցանել է Հայաստանից բերված մրգի կորիզները:
Մարինե Գևորգյանը նշել է, որ առաջին բերքին նա սպասել է ավելի քան 5 տարի: Նա 2013 թվականին 7 կորիզ է ցանել, որոնցից երկուսն էլ ծառ են դարձել: Մարինեի խոսքով՝ ինքը չէր հավատում, որ ծառը բերք կտա, այլ մտածում էր, որ այն դեկորատիվ կլինի:
Այգեգործը հույս ունի հասած բերք հավաքել օգոստոսին: Նիժնի Նովգորոդի պետական գյուղատնտեսական ակադեմիայի մասնագետները նշել են, որ շրջանի կլիմայական բայմաններում դեղձ աճեցնելը բարդ է, սակայն «հարավային» բույսերի աճեցման փորձն արդեն տասը տարվա պատմություն ունի:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ