Քաղաքապետն ուղղակի չի կողմնորոշվում` ինչ ձեւով բարձրացնի աշխատավարձերը
Քաղաքապետը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պարգեւավճարներ է բաժանում: Երեւանի ավագանու «Լույս» խմբակկցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով քաղաքապետը սխալ մեթոդաբանությամբ է առաջնորդվում:
«Քաղաքապետը փոխանակ գնար աշխատավարձերի բարձրացման ճանապարհով, գնաց պարգեւավճարներ բաժանելու ճանապարհով, այն էլ անհասկանալի համամասնությամբ, թե ինչու այս կամ այն աշխատակցին այդքան պարգեւավճար տալ, դա էլ լրիվ սուբյեկտիվ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ իրենք առաջարկել են աշխատավարձերի բարձրացման նախագիծ, որը սակայն մերժվել քաղաքապետի կողմից:
«Քաղաքապետն ուղղակի չի կողմնորոշվում, թե ինչ ձեւ բարձրացնի աշխատավարձերը, իհարկե, ակնհայտ է, որ աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, եւ նա էլ որոշել է պահի իր հայեցողությունը, քանի որ եթե աշխատավարձերի բարձրացման դեպքում պահումներ են լինում, իսկ պարգեւավճարների դեպքում պահումներ չեն լինում»,- ասաց Խաժակյանը` նշելով, որ պարգեւավճարների չափերը խիստ սուբյեկտիվ են եւ անհավասար:
Երեւանի քաղաքապետարանի էջից տեղեկանում ենք, որ աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները պարգեւատրումներ են ստացել:
Նշենք, որ պարգեւատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւ աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ 965.000 դրամ յուրաքանչյուրին:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգեւատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգեւատրվել են մի քանի վարչության պետեր:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ