Մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակը թույլ կտա ցանկացած սցենարի դեպքում լուծումներ գտնել. փոխվարչապետ
Այսօրվա մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում, կարծում եմ՝ մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:
Խոսելով վթարի պատճառների մասին, նա ասաց. «Երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն, իրենք փոխմիացած են տարածաշրջանում այլ երկրների հետ եւ երբ որ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի ազդեցություն է ունենում կողքի երկրի համակարգի վրա:
Կա նախնական վարկած, որ տեխնիկական տատանում է եղել հարեւան երկրում, որն ազդել է մեր երկրի համակարգի տեխնիկական վիճակի վրա: Բայց ես վերջնական պատասխան հիմա չեմ կարող տալ»:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները էլ ավելի լարվեն եւ կոնկրետ գործողություններ լինեն Իրանի դեմ, դա կարող է հանգեցնել մեր էներգետիկ համակարգի համար լուրջ խնդիրների, Մհեր Գրիգորյանն ասաց. «Տեխնիկական ռիսկեր միշտ կան, որոնք որեւէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Ամեն դեպքում կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: Ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունն էլ ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը բավական տեխնիկապես բավարար հագեցած է, որ որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ