Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Խաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու

Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրովԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ
Հայաստան

Ինչո՞ւ չեն ներմուծում իրանական գազը, եթե այն այդքան էժան է

«168 Ժամ»-ը գրում է․

«Էներգետիկ հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության հիմնական բանակցողը վերջին շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Արդեն տևական ժամանակ նա բանակցություների ու քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` Հայաստանին մատակարարվող գազի գնի, ինչպես նաև ներքին սակագների ձևավորման վերաբերյալ։Բանակցությունները դեռ չեն ավարտվել և արդյունքները հայտնի չեն։ Թեև վաղուց խոսակցություններ կան, որ բանակցությունների արդյունքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազը հաջորդ տարվանից վերստին կթանկանա։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Մինչ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են` փոխվարչապետը սկսել է քննարկումները իրանական գազի ներմուծման շուրջ։ Իհարկե, քննարկում ասածը գուցե նաև չափազանցություն է։ Խոսքն, ըստ էության, այն մասին է, որ վերջերս տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանականերում արծարծվել է նաև այդ թեման։ Պայմանավորվածության մասին խոսելը դեռ վաղ է համարվում։

-Այն, ինչ քննարկել ենք, այս պահի դրությամբ չէի անվանի պայմանավորվածություն, որովհետև մեր պայմանավորվածությունները դեռևս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,-էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայնացված որևիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչև օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետև ինքնին բավականին հետաքրքիր թեմա է, որը, կարծում եմ, կունենա բանակցային զարգացումներ։

Թե ինչի՞ց է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերցրել, որ նախկինում այդպիսի թեմա չի արծարծվել հայ-իրանական բանակցությունների օրակարգում, դժվար է ասել։ Եթե նրան այդ մասին հայտնի չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Այն, ինչ ասվում է, իրականում նորություն չէ։ Այդպիսի քննարկումներ, այսպես ասած «սվոփ» կամ ապրանքափոխանակումների շրջանակներում էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ նախկինում բազմիցս եղել են։ Ավելին, խոսքը ժամանակին շատ ավելի ընդգրկուն համագործակցության մասին էր։

Բերենք մի հատված Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից, որը եղել է 2017թ. հունվարի սկզբին.

-Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն։ Մենք շահագրգռված են զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը։ Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին։

Հանդիպմանը քննարկվել են մասնավորապես էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր,-ասվում է 2017թ. հունվարի 9-ին կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Իշխանափոխությունից անմիջապես առաջ Հայաստանի էներգետիկայի նախարարը այդ հարցերին անդրադարձել է նաև Թուրքմենստանում. «Քննարկվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեքստում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները»։

Որ տարբեր սխեմաների միջոցով իրանական գազը Հայաստան բերելու շուրջ բանակցություններ միշտ էլ վարվել են, նորություն չէ։ Այլ հարց, թե դրանք որքանո՞վ են հաջողությամբ պսակվել։

Եռակողմ ձևաչափով, այսպես կոչված, «սվոփ» տարբերակով քննարկումները բավական բարդ տարրեր են պարունակում։ Բայց դա այլ թեմա է։

Դժվար է անշուշտ ասել` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Իրանում ունեցած քննարկումները վերաբերել են բացառապես երկկողմ` Հայաստան-Իրա՞ն, թե՞ եռակողմ` Հայաստան-Իրան-Թուրքմենստան ֆորմատին, բայց, ըստ էության, դրանից շատ բան չի փոխվում։ Իրանական գազը մինչև այժմ Հայաստան բերելու հիմնական խոչընդոտը միշտ էլ եղել է դրա համեմատաբար բարձր գինը։ Փաստը ցույց է տալիս, որ այն բոլոր խոսակցությունները, թե Իրանը պատրաստ է Հայաստանին 100 դոլարով գազ մատակարարել, հեռու է իրականությունից։ Այս մասին են փաստել նաև ոլորտի մասնագետները։

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում 2018թ. նոյեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով գազի այլընտրանքային աղբյուրների մասին, ասել էր, որ Իրանից գնային առաջարկ չի եղել, եղել է իրանական ընկերությունների կողմից, սակայն իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում:

Ժամանակին դրա համար նախկին իշխանություններին անխնա քննադատող ընդդիմությունն այժմ իշխանություն է։ Եվ հիմա հարց է առաջանում` ինչո՞ւ չեն ներմուծում իրանական էժան գազը և վաճառում սպառողներին։

Ակնհայտ է, որ ժամանակին այդ խնդիրը պարզապես շահարկվել է։ Այսօր էլ, ըստ էության, իրանական գազի գինը մրցունակ չէ շուկայում առկա այն այլընտրանքին, որն առաջարկվում է Հայաստանին։ Խոսքը ռուսական գազի մասին է։ Պատահական չէ, որ քննարկվում է Իրանից ոչ թե կանխիկով գազ գնելու, այլ ապրանքափոխանակում իրականացնելու մասին։

Նման փոխանակումներ վերջին 8-9 տարիներին արդեն կատարվում են` գազի դիմաց էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում, որը Իրանի հետ իրականացված ամենահաջողված պրոյեկտներից մեկն է։ Փոխարենը մտածելու այն հնարավորինս շուտ ընդլայնելու մասին, քննարկվում է մեկ այլ տարբերակ, որի շահավետությունն անկասկած շատ ավելի նվազ է լինելու Հայաստանի համար։ Խիստ կասկածելի է նաև երկկողմ ֆորմատով դրա իրականացման հավանականությունը։

Այս փուլում Հայաստանը գազի դիմաց Իրանին դարձյալ մտադիր է առաջարկել էլեկտրաէներգիա։ Եթե գազը կրկին պիտի փոխանակվի էլեկտրաէներգիայի հետ, տարօրինակ չէ՞, թե ինչո՞ւ դա չի արվում արդեն գործող նույն` գազի դիմաց էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում։ Պատճառները պարզ են, բայց դրա մասին մեկ այլ առիթով»։