Դուբայում զբոսաշրջիկներին թույլ են տվել ալկոհոլ ձեռք բերել հատուկ խանութներից
Դուբայում զբոսաշրջիկներն ալկոհոլ կկարողանան ձեռք բերել միայն հատուկ խանութներից, գրում է ria.ru-ն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներին հղումով:
Նախկինում զբոսաշրջիկները կարող էին ալկոհոլ ձեռք բերել միայն հյուրանոցներում, բարերում և ռեստորաններում: Այժմ նրանք իրավունք ունեն անվճար ստանալ Mercantile and Marketing International խանութների ցանցի 30-օրյա արտոնագիր՝ ներկայացնելով ընդամենը անձնագիրը:
Նման արտոնագիր կարող են ստանալ 21 տարեկանից բարձր զբոսաշրջիկները, որոնք մահմեդական չեն։ Ընդ որում՝ նրանց կտրամադրվի Դուբայում ալկոհոլի օգտագործման կանոնների բրոշյուր։
Հիշեցնենք, որ Դուբայում ալկոհոլի բաց վաճառքն արգելված է, այն կարելի է գնել միայն հատուկ խանութներից:
Դուբայում մշտապես բնակվող քաղաքացիներն արտոնագիր ձեռք բերելու համար պետք է ստանան իրենց գործատուի համաձայնությունը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ