Քավոր, սանիկ, ընկեր. Ովքեր են դարձել ԵՊՀ պրոռեկտորներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաեւ անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։
2 օր առաջ առաջին պրոռեկտորը նշանակվեց` ԵՊՀ դասախոս Էլինա Ասրիյանը, որն իր սանիկն է: Ասրիյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ փաստը: Դա ԽԾԲ չէ՞։ «Կարծում եմ` ոչ, եթե Դուք վերադառնաք եւ տեսնեք` որ թվերից եմ ես համալսարանում, կհասկանաք, որ նման ազդեցություն չի եղել»:
Ինչ վերաբերում է մյուս երկու պրոռեկտորներին, ապա Գեւորգյանը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին պրոռեկտոր կդառնա ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, որն իր ասպիրանտն է, իսկ երրորդ պրոռեկտոր էլ, ըստ ամենայնի, կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը ռեկտորատում:
Փաստորեն, պրոռեկտոր են դառնում միայն ցանկալի՞ մարդիկ։ «Ոչ, նախկին պրոռեկտորներ կան, որ դեռ պաշտոնավարում են»: Իսկ ի՞նչ եք կարծում` ո՞վ կդառնա ԵՊՀ ռեկտոր՝ հարցրինք Ասրիյանին, թերեւս կցանկանայիք` Ձեր քավորը։ «Ես ցանկանում եմ ռեկտոր դառնա համալսարանին նվիրված, համալսարանը հասկացող-զգացող մարդ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ռեկտորի հավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ «Անձամբ չեմ ճանաչում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ