Փոխվե՞լ է Նիկոլ Փաշինյանը
«Իրատես» թերթը գրում է.
«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։
«Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի:
«Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարեւոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։
Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երեւի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ