Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Խաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին

Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստան

Տարխանով. Կարծում եմ, որ գերկենտրոնացված էինք

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Շկուպիի» հետ ոչ-ոքի (3-3) ավարտված հանդիպումից հետո ամփոփեց երևանյան թիմի խաղը և մեկնաբանեց իր որոշումները:

Մարզիչն ընդգծեց, որ հանդիպման հաշիվը հետաքրքիր է երկրպագուների տեսանկյունից.

«3-3-ը երկրպագուների համար հետաքրքիր հաշիվ է:


Շատ լավ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք և էլի կարող էինք խփել: Երկրորդ խաղակեսում էլ ունեինք պահեր, որոնք չիրացրինք»,- ասաց Տարխանովը:

 

Խոսելով թիմի տակտիկայի մասին՝ «Փյունիկի» մարզիչը նշեց, որ մրցակցի խաղը լավ էին ուսումնասիրել, դրա համար էլ շատ էին դիմում պրեսինգի.

«Բնականաբար, մենք ուսումնասիրել էինք մրցակցին ու հասկացել էինք՝ եթե ազատություն տանք, ապա նրանք կվերահսկեն խաղն ու լավ կգործեն պաշտպանությունում. այդ պատճառով պրեսինգի էինք դիմում: Մեր կողմից սխալներ կային հատկապես հակագրոհներ բաց թողնելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք: Կարող էինք նաև խփել չորրորդ գոլը: Եթե հաշվի առնենք, թե որքան պահեր ենք ստեղծել, ապա հաշիվը չի գոհացնում մեզ»:

Տարխանովն անդրադարձավ նաև դարպասապահ Դրագոևիչի անվստահ խաղին.

«Առաջին գոլի ժամանակ պաշտպանությունում սխալ եղավ: Դրագոևիչը նույնպես սխալվեց: Երկրորդ գոլի ժամանակ էլ անվստահ խաղաց Մանուչարյանը: Երրորդ գոլն էլ բոլորդ տեսաք, թե ինչպես ստացվեց: Հեռահար հարված էր և դարպասապահը պետք է որսար գնդակը: Մարզումների և ընկերական խաղերի ժամանակ Դրագոևիչը իրեն հիանալի է դրսևորել, չհասկացանք, թե այսօր ինչու այսպես ստացվեց»:

 

Դիտարկմանը, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների գործողություններում նկատվում էր կենտրոնացվածության պակաս, մարզիչը հակադարձեց.

«Չեմ կարծում, որ կենտրոնացվածության պակաս կար, նույնիսկ կարծում եմ, որ գերկենտրոնացված էինք: Հենց սկզբից մտանք խաղի մեջ ու մեկնարկում արդեն բացեցինք հաշիվը: 20-25 րոպե վերահսկում էինք խաղը, ինչից հետո մի փոքր թուլացրինք ճնշումը: Երկրորդ կեսում էլ գոլ բաց թողեցինք, բայց չկոտրվեցինք ու պայքարեցինք մինչև վերջ: Երկրորդ կեսում տեմպը բարձր էր ու փոխարինման կարիք չկար, հատկապես, որ երիտասարդ տղաներ էին դաշտ դուրս գալու ու կարող էին չմտնել խաղի մեջ»,- խոսքը եզրափակեց Տարխանովը:

Հիշեցնենք, որ «Շկուպի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 18-ին: