Ժողովրդավարությունը լավ բան է, բայց այն պետք է նաև իրավական լինի. ԲԴԽ նախկին անդամ
Հարգելիներս, ժողովրդավարությունը լավ բան է, բայց այն պետք է նաև իրավական լինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Սերգեյ Մեղրյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նույնիսկ չեմ փորձի հիմնավորել, որ ամիսներ առաջ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից գենդերային առաջնահերթությամբ ընտրված, ապա նույն Ժողովի առջև երդվելուց ու պաշտոնը ստանձնելուց հրաժարված, այդ մասին ԲԴԽ-ին գրավոր հայտնած դատավորը չի կարող այսօր հանկարծ մտափոխվել, երդվել, ու դառնալ ԲԴԽ «վստահելի» անդամ։
Հարգելիներս, ժողովրդավարությունը լավ բան է, բայց այն պետք է նաև ԻՐԱՎԱԿԱՆ լինի։ Հետո չվրդովվեք, եթե Ձեր կարագավիճակին վերաբերող նորմերն ու Ձեր կայացրած ակտերն այսուհետ մեկնաբանվեն այնպես, ինչպես պետք է այդ պահին։
ՀԳ. Շատերս հրաժարական տվեցինք, որպեսզի հնարավորություն ստեղծվի առավելագույնս թափանցիկ ընթացակարգով ձևավորելու իրապես հանրության վստահությունը վայելող կազմ, որին կվստահվի դատական իշխանության առջև ծառացած օրհասական խնդիրների անցնցում լուծումը, բայց, կարծես, համը հանում եք»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ