Ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև խոշոր չափի գումար, ամբողջովին վերածվել է մոխրակույտի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով:
Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անզոր են եղել կրակի դեմն առնել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ