Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Խաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու

Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրովԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ
Հայաստան

Բանակում էական կրճատումներ են եղել. բայց մի կայուն շերտ «տաքուկ» տեղավորվել է Գլխավոր շտաբում

«168 ժամ» թերթը գրում է.

«Բանակում մայիս ամսին էական կրճատումներ են եղել։ Խոսքը հարյուրը գերազանցող կադրերի մասին է: Բանակային ստորաբաժանումներում իրականացված կադրային կրճատումները, բնական է, որ միայն մեկ պատճառ պիտի ունենային. կառավարությունը նման քայլի է դիմում՝ բյուջետային միջոցները խնայելու համար:

168.am-ի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից:


Թվարկվածներից որ դեպքն էլ լինի, միեւնույն է, բանակի կրճատումները պատերազմական երկրի պարագայում ոչ ադեկվատ միջոց են տնտեսական խնդիրները լուծելու համար:

Այսպիսի միտումները ռազմական ոլորտում այլ խնդիր են լուծում եւ բացասաբար են ազդում բանակի ներքին միասնականության գործոնի վրա:

Մանավանդ, երբ զուգահեռ իրականության մեջ երկու հակառակ պրոցեսներ են ընթանում՝ կրճատումներ-հընթացս կադրերի համալրում բանակի վարչական ապարատում: ՀՀ Զինուժի ղեկավարությունը անհասկանալիորեն ուռճացնում է կենտրոնական ապարատը՝ օրինակ, տեղեկատվական բլոկը:

Ավելին, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նույն ղեկավար որոշիչ դեմքերին շարունակում է պահել «կլյուչեւոյ պոստերում», իսկ մարդիկ տեսնում են, թե ինչպես է քաղաքական իշխանության վերնախավը կոմպրոմիսի գնում Բանակի կենտրոնական ապարատում դիրքերը տարիներով պինդ պահած անձնակազմի հետ:

Շատերի համար անընդունելի արատավոր ավանդույթներից մեկը շարունակում է մնալ նաեւ այսօր: Խոսքը սահմանային ծառայություն իրականացնող սպայական կազմի մասին է, որոնց ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք, միեւնույն է, մնում են դիրքերի պահապանը, եւ նրանցից շատ-շատերի տեղափոխության հարցն այդպես էլ ուժայինի ղեկավար կազմի օրակարգ չի մտնում:

Եվ այս նվիրյալները դիրքերում նստած լուռ հետեւում են, թե ինչպես է զինվորական մի կայուն շերտ պարզապես «տաքուկ» տեղավորվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում ու կենտրոնական ապարատում, եւ, ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարության կոչերի, հարմար դիրքավորված՝ օգտվում բոլոր բարիքներից՝ արտոնություններ, սոցիալական երաշխիքներ, ընդհուպ՝ ՊՆ բնակարանային ծրագրից: Նրանցից մի քանիսը վերջերս բնարականամուտ են տոնել:

Եվ հատկանշական է այն, որ սա զինվորական այն միջին խավն է, որը սահմանին երբեք ոտք չի դրել, Արցախի օդը չի շնչել, երբեւէ չի զգացել, թե ինչպես է կրակոցից հետո վառոդի հոտը տարածվում, բայց արի ու տես՝ նրանք հաջողակ «կադրավիկներ» են եղել՝ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, եւ, ինչպես սահմանային ծառայություն իրականացնող սպաներն են նրանց բնորոշում՝ այս «գրիչ բռնողների» թիվը կրճատելու անհրաժեշտություն չի եղել եւ երեկ, եւ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում