Չնայած Եգիպտոսի իշխանությունների բողոքին՝ Լոնդոնում աճուրդի կհանվի Թութանհամոնի` ավելի քան 3000 տարվա կիսանդրին
Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, չնայած Կահիրեի բողոքներին, աճուրդի կհանվի Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնի կիսանդրին, գրում է Nouvel Observateur-ը:
Հաղորդվում է, որ Եգիպտոսի իշխանությունները պահանջել էին չեղարկել աճուրդը և ետ վերադարձնել ավելի քան 3000 տարվա այդ գլուխգործոցը:
Կիսանդրին 28,5 սմ բարձրություն ունի և մոտ 4,5 մլն եվրո է գնահատվում: Արձանը պատկերում է Ամոն աստծո գլուխը՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով, ինչը խորհրդանշում է, որ փարավոնը «աստծո մակարդակի էր բարձրացել»:
Եգիպտոսի հնագիտության նախկին նախարար Զահի Հավասսը պարզաբանել է, որ կիսանդրին մի շարք այլ հնությունների հետ Եգիպտոսից դուրս է բերվել 1970-ականներին:
«Christie's աճուրդի տունը չի կարող ասել մեզ՝ երբ է գողացվել կիսանդրին, իսկ դրա տերերը դրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացրել»,- ասել է նա:
Աճուրդի տան տվյալներով՝ կիսանդրին 1985թ.-ին գնվել է մյունխենցի արվեստի հավաքորդ Հայնց Հերցերի կողմից: Մինչ այդ այն պատկանել է ավստրիացի Ժոզեֆ Մեսսինային, որն իր հերթին այն ձեռք է բերել 1973-1974թթ.՝ Տուրն-ն-Տակսիս դինաստիայի արքայազնից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից