ՀՀԿ-ն խնդիր է դրել Հայաստանը թաղել ճահճի մեջ. ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն
Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ԳՄ նիստում քննարկվել է մեկ հարց՝ մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին։ «ՀՀԿ ԳՄ-ն Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ Երեւանի կառույցի ղեկավար Տարոն Մարգարյանը»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ երկրորդ տեղում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը։
«Վերջին տարիներին Երեւանում տեղի են ունեցել շատ լուրջ փոփոխություններ, եւ ՀՀԿ-ն՝ քաղաքապետի գլխավորությամբ, կշարունակի այդ բարեփոխումները»,- ասել է Շարմազանովը։
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն խնդիր է դրել Հայաստանը վերջնականապես թաղել ճահճում կամ խեղդել ճահճահոտի մեջ: Ոչ մի փոփոխություն: Անգամ Երեւանի քաղաքապետի թեկնածուին չեն փոխում:
Ավելին, Շարմազանովն ամենավերջին ցինիկի նման հայտարարում է, թե վերջին տարիներին Երեւանում լուրջ փոփոխություններ են եղել: Գուցե եղել են, բայց մենք չենք տեսնում: Եթե փոփոխությունը մի քանի զբոսայգու վերանորոգումն է, եթե փոփոխությունը քաղաքում հայտնված կարմիր գծերն են, եթե փոփոխությունը ներդրումների գրեթե զրոյական վիճակն ու գործազրկությունն է, եթե փոփոխությունը քարուքանդ եղած ճանապարհներն են, ապա համաձայն ենք, իրոք փոփոխություններ եղել են:
Top-News.am

















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են