Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել։ Այսօր այդ մասին կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց, թե Տարոն Մարգարյանի տունը խուզարկելու մասին լուրերն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, Վանեցյանը պատասխանեց. - «Չկա նման բան»։
Վերջերս հրապարակվել էր մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն, իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցված է կուտակել։
Տեսանյութի հեղինակները հայտարարեցին, որ իրենց հավաքած բոլոր տվյալները փոխանցել են ԱԱԾ։ Հարցին, թե գործը հիմա ի՞նչ փուլում է, Վանեցյանը պատասխանեց. - «Ընդհանուր «Երևան» հիմնադրամի գործի քննության ընթացքում այդ երևույթներն էլ են հիմա ուսումնասիրվում, եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։
Ճշտող հարցին, թե Տարոն Մարգարյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց. - «Դեռևս ոչ»։
ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Ինչպես Տարոն Մարգարյանը ջուրը գցեց 17 միլիոն 160 հազար դրամը
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է