Իսկ դուք դեռ չեք կալանավորվե՞լ
Արդեն մի քանի օր է բոլոր լրատվամիջոցներով տպագրվում, ցուցադրվում է, տարածվում է մի երիտասարդ կնոջ լուսանկար, որը կալանավորվել է: Ոչ, նա սերիական մարդասպան չէ, ավազակ չէ, բանկեր չի թալանել, մարդ չի բռնաբարել, բնակարանային գողություններ չի արել: Նա Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն է:
Նրան մեղադրում են, որ մի քանի առարկա չի դասավանդվել, բայց որոշ ուսուցիչներ աշխատավարձ են ստացել: Մի կին էլ իրավապահներին հայտնել է, թե դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով տնօրենին գործավարուհու միջոցով կաշառք է տվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռեւս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար:
Չերկարացնելու համար ասենք, որ նմանատիպ եւս բազմաթիվ մեղադրանքներ: Հիմա մի քանի հարց իրավապահներին, նրանց, ովքեր երկրում նման մթնոլորտ են ձեւավորել:
Ինչո՞ւ է կալանավորվել դպրոցի տնօրենը: Մի՞թե նա այնքան վտանգավոր է, մի՞թե նա այնքան ազդեցիկ է, որ նրա մեկուսացումն այդքան անհրաժեշտ է:
Մի՞թե Գյումրու դպրոցը միակն է Հայաստանում, որի տնօրենը քննություններից առաջ գումար է հավաքել կամ մարտի 8-ին նվեր ստացել կամ աշխատանքի ընդունելուց մաղարիչ վերցրել կամ ֆոնդի համար գումար հավաքել:
Մի՞թե չգիտեք դպրոցների խայտառակ նյութական վիճակի, տնօրենների եւ ուսուցիչների ցածր աշխատավարձերի, առկա բարքերի, նվեր հավաքելու ավանդույթների մասին:
Գուցե չգիտեք, որ դպրոցը խնդիրներ ունի, ֆինանսական լուրջ խնդիրներ, որ ուսուցիչները միջոցառում, էքսկուրսիա կազմակերպելու համար ստիպված գումար են հավաքում, որ նյութական միջոցների բացակայության պատճառներով դասարաններում ավելի շատ աշակերտ կա քան պետք է: Դուք ուզում եք իրական փոփոխությո՞ւն, թե ձերբակալություններով եւ կալանավորումներով շոու եք անում ժողովրդին տեսարաններով ապահովելու համար:
Ես չեմ ասում, թե այն, ինչը կար՝ նորմալ է։ Բացարձակ։ Ձեւավորված է եղել վատ մշակույթ, երբեմն՝ քրեածին։ Ու շատ բան է պետք փոխել։ Սա դժվար գործ է, որովհետև այս ամենը ծնող շատ պատճառներ օբյեկտիվ են ու դրանք այսօր էլ առկա են։ Բայց մենք որոշեցինք գնալ մարդ բռնելու պարզունակ ճանապարհով։
Մի կնոջը վերցնել եւ զրկել ազատությունից, աշխարհով մեկ խայտառակ անել, խաղալ ճակատագրի հետ շատ հեշտ է, իսկ համակարգային փոփոխություններ անելը՝ դժվար:
Կրթական արմատական բարեփոխումներ իրականացրեք, խորհրդակցեք մասնագետների հետ, վերցրեք աշխարհի փորձը, եւ ոչ թե կալանավորեք, վազեք դպրոց եւ կանխեք ծաղկեփունջ գնելու համար իրականացվող դրամահավաքը: Եվ ամենակարևորը՝ անակնկալ այցերով։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին