Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, նշանակում է՝ Վիեննայում որևէ հարցի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել
«168 ժամը» գրում է. «Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում: Ես բազմիցս պնդել եմ, թե չեմ հասկանում՝ ինչի շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ: Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը:
Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից: Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին:
Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմի հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել».- ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել երբ կլինի պատերազմը:
«Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար: Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի հետևանքով»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին