Նիկոլ Փաշինյանի օգուտները Օպերայի թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օպերայի թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը, գոնե ժամանակավորապես, հանգուցալուծվեց։ Հանգուցալուծվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությունից հետո։ Օպերայի թատրոնի աշխատակիցները, որոնց աջակցում էին մշակութային համքարության գրեթե բոլոր ներկայացուցիչները, բավարարված մնացին վարչապետից, որը, հնարավոր է, անգամ մշակույթի փոխնախարարի պաշտոնից ազատի Նազենի Ղարիբյանին։ Արդյոք սա պատահականությո՞ւն է։ Գործ ունենք հերթական խնդրահարույց իրավիճակի հե՞տ, որը հանգուցալուծվում է միայն Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությունից հետո՝ առնվազն այդ հանրույթի ներկայացուցիչների շրջանում բարձրացնելով նրա վարկանիշը։
Վարչապետը հերթական անգամ հանդես է գալիս «հրդեհը մարողի» կարգավիճակում՝ արժանանալով այն քաղաքացիների համակրանքին, ովքեր կարող էին տուժել այդ «հրդեհի» պատճառով։ Իսկ տվյալ դեպքում ստեղծված իրավիճակից վարչապետի վարկանիշային օգուտները բազմապատիկ են, քանի որ նա մի հանդիպմամբ արժանացավ հանրային կարծիքի, մեծ թվով շերտերի վրա ազդեցություն ունեցող խավի՝ մշակույթի ներկայացուցիչների համակրանքին։ Նման վարկանիշային աճ արձանագրելու համար անհրաժեշտ կլիներ երկարատև, տքնաջան աշխատանք, մինչդեռ այդ արդյունքը Նիկոլ Փաշինյանը ապահովեց ընդամենը մեկ հանդիպմամբ։
Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում, և մեծ հավանականությամբ սա հենց այդ դեպքերից է։
Ինչ վերաբերում է բուն խնդրին՝ Օպերայի թատրոնի տնօրենի ազատմանը, ապա պետք է արձանագրել, որ սա կառավարման համակարգային ճգնաժամի տեղային արտահայտություն է։ Չմոռանանք, որ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել մշակույթի փոխնախարարը՝ այն պարզ պատճառով, որ Մշակույթի նախարարություն այլևս գոյություն չունի։ Այն, ինչպես հայտնի է, միավորվելու է Կրթության և գիտության նախարարության հետ։
Մշակույթի ոլորտի գրեթե բոլոր գործիչները քննադատել են Մշակույթի նախարարությունը լուծարելու որոշումը՝ հայտարարելով, որ մշակույթի ոլորտն ունի առանձին նախարարության կարիք։ Կառավարությունը, սակայն, չանսաց այդ քննադատությանը և Ազգային ժողով է ներկայացրել կառավարության կառուցվածքի մասին այնպիսի նախագիծ, որում Մշակույթի նախարարությունը ներառվում է Կրթության և գիտության նախարարության կազմում։ Այնպես որ, առաջիկայում նման միջադեպերը շատ ավելի հաճախակի են լինելու։
Կրթությունը որպես առաջնահերթություն հռչակած երկրի կրթության և գիտության նախարարը անգամ ֆիզիկապես չի կարողանալու անձամբ զբաղվել մշակույթի ոլորտի խնդիրներով՝ այն դեպքում, երբ մշակույթի մարդիկ, որպես կանոն, ցանկանում են գործ ունենալ առաջին դեմքի հետ։
Արդյունքում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնելու կառավարության շենքի առջև և, արժանանալով վարչապետի ընդունելությանը, գոհ հեռանալու են։ Արդյունքում տուժելու է մշակույթի բնագավառը, փոխարենը բարձրանալու է վարչապետի վարկանիշը։
Հատկապես մշակույթի կառավարման ոլորտում կամայականությունները, ըստ մշակութային ճաշակի կառավարումը անթույլատրելի են։ Մշակույթի ոլորտը պետք է զերծ լինի դրա կառավարիչների անհատական համակրանքներից ու հակակրանքներից, որոնք հանգեցնում են այնպիսի իրավիճակների, որ հանգուցալուծում է երկրի առաջին դեմքը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին