Վաշինգթոնը Հայաստանին «փոսն է գցում». թիկունքից հարված՝ Եվրոպային ու ՀՀ-ին
«Իրատես» թերթը գրում է.
«Մինչ Եվրոպան ծանր ու թեթեւ էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։
Այլ կերպ ասած, Ամերիկան մեկ զարկով խնդիրը լուծեց, եւ ինչպես հատուկ է իրեն, թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով։ Եվ այսպես, ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 500 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային կապիտալի զարգացման, բնապահպանական ցուցանիշների, արտահանման ծավալների ավելացման եւ այլ ծրագրերին։ Ավելին, ՀԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքական կամքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 13 ծրագրերին, որոնց մասին նա խոսեց վերջին ասուլիսում` պատասխանելով մեր հարցին, թե որքան գումար է նախատեսում Եվրոպան հատկացնել այդ ծրագրերին. «Եվրամիության բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհների միջոցով աջակցել այդ ծրագրերին, սակայն Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ ծրագրերում։
Այստեղ մենք ունենք մի կարեւոր խնդիր` «Պետական պարտքի մասին» օրենքում առկա սահմանափակումն է, ըստ որի, պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ Հայաստանի համար այս պահին ներդրումային ամենատեսանելի աղբյուրներն արտաքին աղբյուրներն են, սակայն այդ դեպքում կարող է առաջանալ պետական պարտքի ծավալի մեծացում։ Մենք շատ լուրջ կքննարկենք` արդյոք մենք պատրա՞ստ ենք գնալ այդ ճանապարհով։ Առաջիկա 20 օրում մենք ԿԲ-ի եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ կքննարկենք այդ հարցը, նոր միայն կկայացնենք որոշում»։
Այլ կերպ ասած, 2019-ի մարտի 19-ին վարչապետը բաց տեսքով ասաց, որ Հայաստանը կարող է ունենալ պետական պարտքի խնդիր, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Չհասցրեց ՀՀ վարչապետն իր խոստացած լայն քննարկումն իրականացնել, Եվրամիությունը չհասցրեց հստակեցնել, թե որքան դրամաշնորհ է պատրաստ հատկացնել Հայաստանին, երբ, հոպ, ՀԲ-ն շռայլորեն, ինչպես ասում են, «С барского плеча» վարկը գցեց Հայաստանի ուսերին։ Վարկը դրամաշնորհ չէ, եւ պարզ չէ, թե Հայաստանը երբ դուրս կգա կես միլիարդ դոլար վարկի տոկոսների տակից։ Այսպիսով Վաշինգտոնը Հայաստանին զրկեց արտաքին աղբյուրներից օգտվելու կամ չօգտվելու իր իրավունքից։
Իհարկե, Հայաստանը կարող էր հրաժարվել այդ վարկից, բայց չմոռանանք, որ երբ կարիքի մեջ են, դժվար թե երես թեքես փող տվող ձեռքից։ Այն, որ հայաստանյան տնտեսությունն այսօր կարիքի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, ցավոք, դժվար է ժխտել։ Կարելի է ներկայացնել տնտեսության աշխուժացմանը միտված թվեր, սակայն իրականությունն ավելի խոսուն է։ Ինչեւէ։
Նկատենք, որ, խոշոր վարկ հատկացնելով Հայաստանին, Վաշինգտոնը փորձ է անում կանխել Եվրամիության ազդեցությունը Հայաստանում` ցուցադրելով իր հզորությունը։ Մյուս կողմից, եվրոպական իր գործընկերներին Վաշինգտոնը սա կարող է ներկայացնել որպես լավություն, քանի որ այս վարկը լուծում է վերը նշված 13 ծրագրերում Հայաստանի կառավարության ներդրումային չափաբաժնի հարցը։ ՀԲ-ի այս «նվերը» կարող է շատ թանկ նստել հայ ժողովրդի վրա (պատահական չէր վարչապետի մտահոգությունը պետական պարտքի ավելացման հարցում)։ Իրողությունները վկայում են, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Վաշինգտոնը շահագրգռված են Հայաստանի պետական պարտքի ավելացման հարցում. ֆինանսական կախվածության դեպքում ցանկացած երկրի կարելի է թելադրել սեփական կամքը։ Ի դեպ, հարեւան Վրաստանում տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ արվեցին ոչ վարկային միջոցների հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին