Թեժ քննարկում է լինելու. Ընդդիմադիր պատգամավորները անհամբեր են ու կամուկացի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Չնայած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչեւ այժմ այն որեւէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։
Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որեւէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրված չէ։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն։
Ընդ որում` խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն եւ պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար։ Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին