Նազենի Ղարիբյանը հասկացրել է` իրենց հետ չքայլածներին վստահել չեն կարող
«Իրատես» թերթը գրում է.
«Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին «շատ կուլտուրական ձեւով» հասկացրել է, որ հանգիստ նստեն տեղներն ու համակերպվեն որոշումների հետ: Տիկին Ղարիբյանի հետ հանդիպումներ ունեցող արվեստագետները վրդովված են` մաեստրո Կոստանտին Օրբելյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Ավելին` գործընթացը շղթայական է լինելու ու տարածվելու է մշակութային մյուս հաստատությունների վրա:
«Տիկին Ղարիբյանին հարցրինք` եթե իշխանությունների հետ չենք քայլել, ուրեմն պետք է հրաժե՞շտ տանք պաշտոնին: Նա դրական պատասխան տվեց, պարզաբանելով, թե նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ ստացած անձինք վտանգավոր են իրենց համար: Ընդգծեց, որ վստահելի մարդկանց են նշանակելու կարեւոր պաշտոններում, բացի այդ, նոր գաղափարներով, նորարարական մոտեցումներով մարդիկ են պետք»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Հետաքրքիր է` երկիրը քայլածների ու չքայլածների բաժանելու երեւույթը դեռ ինչքա՞ն է շարունակվելու: Քանի-քանի արվեստագետ, մասնագետ ու արժանապատիվ քաղաքացի է լքելու երկիրը, ինչ է թե նախորդ իշխանությունների ժամանակ է հրավիրվել աշխատանքի: Նույն տրամաբանությամբ կարելի է կենսաթոշակից զրկել այն տատիկ-պապիկներին, որոնց կենսաթոշակային տարիքը նախորդ իշխանությունների ժամանակ է լրացել, աշխատանքից ազատել մանկավարժների, զինվորականների, պետական համակարգի աշխատողների մեծամասնությանը, իսկ դեռ խորհրդային տարիներին աշխատանքի անցածներին գամել անարգանքի սյունին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին