Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր տեղակալի ձերբակալության պատճառով
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ կոռուպցիայի կասկածանքով փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությունից հետո: Ապրիլի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարարը:
Միեւնույն ժամանակ Թորոսյանը չբացառեց, որ կոռուպցիոն սկանդալը բացասաբաար կազդի իր վարկանիշի վրա: Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարվա մայիսին նա անձամբ Դավթյանին խորհուրդ էր տվել փոխնախարարի պաշտոնի համար: Նրա խոսքով՝ մեղքի ապացուցման դեպքում, երկու կողմերը՝ ինչպես Դավթյանը, այնպես էլ նրան կաշառք տված անձը պետք է ամենախիստ պատիժը կրեն:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն կաշառքը տվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Թորոսյանը խոստովանեց, որ ոչ մի տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Նա հայտնեց, որ պետպատվերի շրջանակում ֆինանսավորման բաշխման ժամանակ Ինստիտուի հատկացրած միջոցների ծավալը կրճատվել է 200 մլն դրամով: Հատկանշական է, որ ԱԱԾ հաղորդագրոեւթյունում նշվում էր, որ կաշառք տված անձը ցանկացել է լրացնել ֆինանսավորման դեֆիցիտը եւ իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:
Թորոսյանը նշեց, որ այսուհետ ֆինանսավորումը հատկացվում է ելնելով մատուցվող ծառյությունների ծավալից, այլ ոչ թե նրանից, թե ով է այս կամ այն հիվանդանոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ կաշառքի փոխանցման փաստով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել: Մարտի 30-ին բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է: Կաշառքի փոխանցման մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին