«Ղրիմը մեկընդմիշտ փակ թեմա է». Կրեմլը պատասխանել է Զելենսկիի՝ Պուտինին ուղղած գլխավոր հարցին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած և մրցապայքարի ֆավորիտ համարվող Վլադիմիր Զելենսկիի՝ Պուտինին ուղղած հարցը, ասել է, որ «Մոսկվան որևէ ուկրաինական տարածք շրջափակման մեջ չի պահում, իսկ Դոնեցկն ու Լուգանսկն անջատվել են հենց Ուկրաինայի մեղքով»:
Ավելի վաղ Զելենսկին պատմել էր այն մասին, թե առաջինն ինչ կհարցներ, եթե հանդիպեր Վլադիմիր Պուտինին:
«Եթե ես հանդիպեմ պարոն Պուտինի հետ, կհարցնեմ նրան. «Դե, վերջապես, Դուք վերադարձրել եք մեր տարածքները, որքա՞ն գումար եք դեռ պատրաստ փոխհատուցել այն բանի համար, որ վերցրել եք մեր տարածքները և օգնել եք այն մարդկանց, որոնք մասնակցել են Ղրիմում և Դոնբասում իրավիճակի սրմանը, Դուք օգնել եք նրանց՝ իրենց սարսափելի, դաժան և զզվելի ամբողջ ճանապարհի ընթացքում»,-հայտարարել էր նախագահի թեկնածուն:
Ինչպես նշում է rbc.ru-ն, Կրեմլում ընդգծել են, որ շրջափակման կամ բռնակցման համատեքստում Ղրիմի հիշատակումը տեղին չէ:
«Մենք պատրաստ ենք Ուկրաինայի ցանկացած քաղաքացու բացատրել, որ Ռուսաստանը որևէ ուկրաինական տարածք շրջափակման մեջ չի պահում և առհասարակ այս մասին խոսք անգամ լինել չի կարող: Դոնբասի չճանաչված հանրապետություններն անջատվել են հենց Ուկրաինայի մեղքով: Այն, ինչ այնտեղ կատարվում է, Ուկրաինայի ղեկավարության վարած քաղաքականության հետևանքն է»,-Զելենսկիին ի պատասխան ասել է Պեսկովը:
Պուտինի մամուլի քարտուղարը հավելել է, որ տվյալ համատեքստում Ղրիմի հիշատակումն անթույլատրելի է:
«Ղրիմի թեման ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Դա մեկընդմիշտ փակ թեմա է: Առավել ևս, որ «շրջափակում» կամ «բռնակցում» բառերը ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ դե յուրե բացարձակապես անընդունելի են Ղրիմի դեպքում»,-ասել է մամուլի քարտուղարը:
Պեսկովը նշել է, որ «այն, ինչ կատարվել է Ղրիմում, համապատասխանել է Ուկրաինայի օրենսդրությանն ու արվել է միջազգային իրավունքի հիման վրա»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին